ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Թվերն ամեն ինչ ասում են

Թվերն ամեն ինչ ասում են
14.09.2023 | 19:55

Գերմանիան լրացուցիչ 2 մլն եվրո է հատկացնելու ԿԽՄԿ-ին Լեռնային Ղարաբաղում հումանիտար գործունեության համար:

Նույն երկիրը վերջին 1,5 տարվա ընթացքում Ուկրաինային հատկացրել է 22 մլրդ: Փաստորեն, մենք պետք է պատերազմեինք ոչ թե Ադրբեջանի, այլ՝ Ռուսաստանի դեմ, ավերելով մեր երկիրը, որպեսզի ստանայինք 10 հազար անգամ ավելի:

Շնորհակալություն ԳԴՀ-ին:

Վախթանգ Սիրադեղյան

Դիտվել է՝ 2978

Մեկնաբանություններ